.png)
26/03/2024 11:59
Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունն իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան
Պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության երկար ավանդույթ կա, հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անցյալ տարվա դեկտեմբերին (2023թ.) ստորագրվել է երկու կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքների փոխանակում և համատեղ նախագծերի մշակում։ Շատ հայ կուրսանտներ հնարավորություն ունեն սովորելու հունական ուսումնական հաստատություններում. սրանք այս ոլորտում համագործակցության կետերից միայն մի քանիսն են։
Ներկայումս պարբերաբար զորավարժություններ են անցկացվում։ Չնայած պաշտպանության ոլորտում գերազանց համագործակցությանը, կա հետագա զարգացման մեծ ներուժ։ Առաջիկայում հուսով ենք, որ այս ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի։
Պետք է նշեմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանունակության զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը։