Մեկնարկում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը
26/03/2024 11:16

Մեկնարկում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը սկսված Է: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Մայիսի 3-5-ը Երևանում կհյուրընկալենք «Բարսային», «Բենֆիկային», «Սպորտինգին» և «Պալմա Ֆուտզալին»:

Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին:

«Բենֆիկա» — «Պալմա Ֆուտզալ»՝ 18:00
«Բարսա» — «Սպորտինգ»՝ 21:00

Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-3000 դրամ:

Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին:

Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-5000 դրամ:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերը կարող եք ձեռք բերել https://tickets.ffa.am/UFCL2024/ կայքից:

Մեկնարկում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը