Իշխանությունը որոշել է վերցնել Գրողների միության շենքը․ գրողները մտահոգված են՝  վաղը, մյուս օրը կդնեն վաճառքի․ «Հրապարակ»
26/03/2024 19:15

Իշխանությունը որոշել է վերցնել Գրողների միության շենքը․ գրողները մտահոգված են՝ վաղը, մյուս օրը կդնեն վաճառքի․ «Հրապարակ»

Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է  պետականացնել Գրողների միության շենքը, գրել է «Հրապարակ»-ը։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրատվամիջոցին ասել է՝ գրողները մտահոգված են, որ վաղը, մյուս օրը պետականանցված շենքը կդնեն վաճառքի։ 

Պարզվում է, ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Իշխանությունը որոշել է վերցնել Գրողների միության շենքը․ գրողները մտահոգված են՝ վաղը, մյուս օրը կդնեն վաճառքի․ «Հրապարակ»