Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին

28/03/2024 18:07

Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ–հարցում է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Տիկին դեսպան, Ձեզ գրում եմ ժողովրդավարության բաստիոնի «Արմավիր» ՔԿՀ-ից: Վստահ եմ` տեղյակ եք, որ ինձ և ընկերոջս` «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին, Հայաստանի իշխանությունները երկու ամսով կալանավորել են բացառապես մեդիագործունեության համար: Գործի մանրամասները չներկայացնեմ, Դուք վստահաբար տիրապետում եք:

Ձեզ բաց նամակ գրելուս հիմնական պատճառը մի քանի` ինձ և հանրության զգալի հատվածի համար կարևոր հարցերի պատասխանները ստանալն է` կուզեք հրապարակային, կուզեք` ոչ: Տիկին դեսպան, փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ, արտահայտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, բառացի ասաց «that crazy son of a bitch» (թերևս սա հայերեն թարգմանելու կարիք չունի): Նախագահ Բայդենի այս բնորոշումը լսեց և կարդաց ողջ աշխարհը, կամ չչափազանցնելու համար ասենք` միլիարդավոր մարդիկ: Նախագահ Բայդենից առաջ պակաս «պերճախոս» չէր նախագահ Թրամփը, որն էլ հայտնի էր իր հակառակորդների մասին հանրային հայհոյաբանությամբ: Մի քանի օրինակներ էլ` Ձեր նախորդ նախագահի բառապաշարից. «stupid son of a bitch», «dumb son of a bitch», «sleeping son of a bitch», «fuck you son of a bitch», «that bitch» և այլն:

Հիմա, տիկին դեսպան, մենք երկրի նախագահ չենք և ոչ էլ ունենք հետաքրքության այն աստիճանի 5 տոկոսը, որն ունեին Ձեր նախագահները և մենք մեր մեդիագործունեությամբ ազատ ենք եղել մեր նեղ լսարանում մեր երկրի փաստացի կառավարչի մասին ասել ճիշտ նույն բանը, ինչ Ձեր գործող նախագահն ասաց միլիարդավոր լսարանի առաջ ՌԴ նախագահին, և դրա պատճառով կալանավորված ենք «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, մեղադրանքի տեքստում հենց այդպես էլ գրված է` «…հայհոյել են երկրի վարչապետին և իշխանության ներկայացուցիչներին…»: Հիմա, ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք, և հաշվի առնելով լսարանների ծավալների բացահայտ տարբերություններն, ըստ փաշինյանական ռեժիմի, Ձեր նախագահները շատ ավելի վտանգավոր խուլիգաններ են: Ելնելով վերոգրյալից` առաջին հարցս. տիկին դեսպան, Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է, եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Շարադրեմ հաջորդ հարցս. վերջին տասնամյակում սոցիալական մեդիայի տարածման արդյունքում ավանդական մեդիա հարթակներին փոխարինելու են եկել նոր ձևաչափով մեդիա պրոդուկտներ: Դրանցից ամենատարածված ձևաչափերից մեկը փոդքասթն է, որը ենթադրում է ավելի անմիջական և երկար շփում լսարանի հետ: Վերոգրյալին զուգահեռ (ըստ մասնագետների պնդման)` նույն սոցիալական մեդիայի զարգացումը բերել է քաղաքականության հանրայինացման (popularisation), և դրա հետևանքով էլ քաղաքական դիալեկտիկան ողջ աշխարհում որակական ռեգրես է ապրել: Քաղաքականության հանրայինացման հետևանքով էլ իրենց հերթին քաղաքականությամբ զբաղվող անհատներին (հատկապես իշխանություն կրողներին) հանդուրժողականության ավելի բարձր աստիճանով են կաշկանդել, իսկ ժողովրդավարություններում, հատկապես «ժողովրդավարության բաստիոնում», հանդուրժողականության աստիճանը պետք է անգամներով բարձր լինի: Հիմա, մեզ` մեդիա գործունեությամբ զբաղվող անհանտներիս, որոնց փոդքասթն արդեն մեկ տարի է եթերում է, որն ունեցել է շուրջ 90 թողարկումներ և ավելի քանի 100 հյուր, երկու ամսով կալանավորել են իշխանության ներկայացուցիչներին և անձամբ վարչապետին «son of a bitch» ասելու համար: Ձևակերպեմ հարցս. տիկին դեսպան, վարչակազմի ո՞ր տարատեսակին է հատուկ նման ամենաթողությունը, ի՞նչ եք կարծում,  սա ժողովրդավարակա՞ն, թե՞ կայուն զարգացող ավտորիտարիզմին բնորոշ պահվածք է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

Եվ ձևակերպեմ թերևս վերջին հարցը. տիկին դեսպան, Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը  (եթե ոչ, նամակս Ձեզ փոխանցելիս անպայման կրիչով կտրամադրեն այդ կադրերը), եթե այո, ապա կխնդրեի պատասխանել, եթե, օրինակ, Ձեր աշխարհաքաղաքական հակառակորդ երկրներից ցանկացածում նման կերպ բերման ենթարկեին որևէ մեդիա գործիչի, Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Կարծում եմ, որ անգամ Սպիտակ տանը նրա կնոջն ընդունելության կարժանացնեին: Իսկ ինչու՞մ է կայանում մեր պարագայում Ձեր քար լռությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս պատճառով է նաև, որ լիբերալ դեմոկրատիայի արժեքային և գաղափարական մասը վերջին երկու տասնամյակում տոտալ ֆիասկոյի է հանդիպում:

Հ.Գ. Վստահ չեմ, որ տրվածս հարցերը նույն կերպ պատասխանի կարժանան, բայց սա գրում եմ պատմության համար:

«Ժողովրդավարության բաստիոնի» «Արմավիր» ՔԿՀ-ից, քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ

Նարեկ Սամսոնյան

27.03.2024»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:54 Հրապարակ մտած բեռնատարի վարորդին ձերբակալել են․ «Սպուտնիկ Արմենիա» Այսօր, 21:45 Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 21:36 ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության աջակիցներին մեղադրել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մեջ Այսօր, 21:22 Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին՝ մեր քաղաքացիների առողջությունը կարևորելու և մեր հակածխախոտային պայքարին միանալու համար. Արսեն Թորոսյան Այսօր, 21:17 Փաշինյանի կուսակցությունը պատասխանել է Բագրատ Սրբազանին Այսօր, 21:15 Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է, բայց նաև քաղաքական, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 21:08 Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Այսօր, 20:56 Հանրապետության հրապարակն՝ այսօր․ Ֆոտոշարք Այսօր, 20:49 Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) Այսօր, 20:24 Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Այսօր, 20:12 «Կստիպենք»․ Սրբազանը ասաց՝ ինչ քայլեր են անելու՝ հասնելու համար Փաշինյանի հրաժարականին (Տեսանյութ) Այսօր, 20:06 Ավելի քան համոզված եմ՝ Բագրատ Սրբազանի հաշտության օրակարգը հաղթելու է ստի, կեղծիքի ու դավաճանության դեմ պայքարում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 19:59 Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ․ «Հայկական ժամանակ» Այսօր, 19:53 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Այսօր, 19:47 Բագրատ Սրբազանը Փաշինյանին հիշեցրեց հրապարակում հավաքվելու իր խոստումը և հրաժարականի համար ժամանակ տվեց՝ մինչև 20։00-ն Այսօր, 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան Այսօր, 19:38 ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Այսօր, 19:30 Սպասում ենք պահանջի իրականացմանը․ Հուսամ՝ անցնցում կկատարեն․ Սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 19:19 Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:12 Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 19:07 Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան Այսօր, 19:02 Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան Այսօր, 18:54 «Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը Այսօր, 18:48 Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:43 Առաջին անգամ եմ տալու նրա անունը. Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 18:30 Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:19 Հանրապետության հրապարակում համազգային հավաքը սկսվեց ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով Այսօր, 18:04 Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) Այսօր, 17:52 «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան»․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:44 Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:40 Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Այսօր, 17:26 Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը Այսօր, 17:20 «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Այսօր, 17:10 «Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:05 Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան Այսօր, 16:58 Դեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակում Այսօր, 16:55 Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը Այսօր, 16:50 Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Այսօր, 16:43 «Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է Այսօր, 16:37 ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Այսօր, 16:32 Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են