28/03/2024 12:39
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այցելել են Երևանի բոլոր բուհերի համար նախատեսվող ապագա Ակադեմիական քաղաքի տարածք։
«Հայաստանի կրթության նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) ռեկտոր Սալվա Նակուզիի հետ այսօր առավոտյան այցելեցինք ապագա Ակադեմիական քաղաքի տարածք, որը նախատեսված է Երևանի բոլոր բուհերի համար»,-գրել է նա։