29/03/2024 22:23
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն հաղթեց ընտրություններում
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի պաշտոնում»,- տեղեկացնում են համալսարանից։
Նշենք, որ ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր միայն Դավիջ Գյուրջինյանը՝ լինելով ռեկտորի ԺՊ։
Այսօր միակ թեկնածու հանդիսացող Գյուրջինյանը դարձել է ռեկտոր։