29/03/2024 15:48
Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված տան բնակիչ 63-ամյա Վ․ Գ․-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։