.jpg)
30/03/2024 18:14
Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կայացել է «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումը
Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»։ Հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 2։1։
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Ալաշկերտից» Գուստավո Մարմենտինին։
Երկրորդ կեսում աչքի ընկավ «Արարատից» Ռամսես Դոնֆաքը։
«Ալաշկերտը» 38 միավորով 5-րդ տեղում է։ «Արարատը» 33 միավորով 6-րդն է։