Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի երկու նոր փոխնախարար է նշանակել
01/04/2024 16:15

Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի երկու նոր փոխնախարար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով Նարեկ Հովակիմյանն ու Տաթևիկ Սարգսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։

Դարձյալ վարչապետի հրամանագրերով՝ նախարարի տեղակալի պաշտոնում են վերանշանակվել Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը:

Դրանց նախորդած հրամանագրով էլ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել էր պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի երկու նոր փոխնախարար է նշանակել