«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ է հրավիրել
02/04/2024 10:04

«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ է հրավիրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով։

Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Ընդդիմադիրները որոշել են ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստի ժամանակ գումարել հրատապ նիստ և որպես հիմնական զեկուցող՝ խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող (հայկական կողմից) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Ընդդիմադիրների համոզմամբ, ՀՀ իշխանականների` Տավուշում իրականացվելիք գործընթացներին նախորդած հայտարարությունները փաստում են, որ գործընթացն իրականացվելու է միջազգային նորմերի և ՀՀ Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ»։

«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ է հրավիրել