Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին
16/04/2024 14:26

Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։
Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։

Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ կհանձնեն նաև կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։
 

Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին