Ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները
17/04/2024 12:22

Ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները

Ապրիլի 17-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հետևել է քննական գործընթացին։

Բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

Ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները