18/04/2024 13:14
Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ)
Ուզում եմ ողջունել ու ծափահարել ոսկեպարցիներին և այն քաղաքական ուժերին, քաղաքացիներին, ովքեր այս օրերին գտնվում են Ոսկեպարում, իմացեք, որ ձեր թիկունքն այլևս դատարկ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով՝ եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակում, որ դա հետագայում չի ստացվելու.«Երևի մի բան այն չենք արել, ճիշտ չենք արել։ Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները, հնարավորինս սրբագրել ենք դրանք։ Մենք ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը»։