Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

20/04/2024 11:47

Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները։

Մասնավորապես, ՊՈԱԿ-ի և «Շրջ…» ՍՊ ընկերության միջև 2016թ. մայիսի 2-ին կնքվել է 6.020.000 ՀՀ դրամ արժողության՝ ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, որով նախատեսվել է իրականացնել 25.000 քմ տարածքի ցանկապատման, մեկ տարեկան շիվերից պատրաստված 300.000 կտրոնների տնկմամբ տնկարանի հիմնման աշխատանքներ:

Պարզվել է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում «Շրջ..» ՍՊ ընկերության կողմից նախատեսված աշխատանքներ, մասնավորապես՝ տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված 600 գծամետր մետաղական ցանցի, 1.800 գծամետր փշալարի, 200 հենասյուների տեղադրմամբ 25.000 քմ տարածքի ցանկապատումը ամբողջ ծավալով չեն կատարվել, փոխարենը՝ ընդամենը 4.000 քմ մակերեսով տնկարան է հիմնվել, փաստացի չկատարելով ընդհանուրը՝ 3.682.691,85 ՀՀ դրամ արժողության աշխատանքները: Նման պայմաններում «Շրջ..» ՍՊ ընկերության տնօրեն, միաժամանակ նաև ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի և ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց միջև կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, երկու այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով հափշտակել է ՊՈԱԿ-ի խոշոր չափերով՝ 3.682.691,85 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության (նախկին) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Կ...» Ա/Ձ-ի միջև 11.07.2017թ. կնքվել է «Մասնագիտական և լաբորատոր հետազոտություններ» ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որով ծառայության ընդհանուր գինը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ:

Պարզվել է, պայմանագրով սահմանված ժամկետներում՝ 2017թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին, Ա/Ձ-ի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես չի իրականացվել թռչունների և ցերեկային թիթեռների մոնիթորինգ, թռչունների և թիթեռների ֆաունայի տարբերության վերլուծություն, էկոտուրիստական երթուղիների մշակում։ Այդ պայմաններում, սակայն, կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ իր տեղակալի և Ա/Ձ-ի օժանդակությամբ վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձը վատնման եղանակով հափշտակել է նշված գումարը:

Բացի այդ, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ՀՀ կառավարության համապատասխան որոշումից տեղեկանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս մասնաճյուղում 20 հա, իսկ Մարտունի մասնաճյուղում 44 հա մակերեսներով տարածքների անտառտնկարկների մաքրման համար ՊՈԱԿ-ի հետ 83.875.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր կնքելու հեռանկարի մասին՝ մինչև 2017թ. հոկտեմբերին պայմանագրի կնքումը, իր ենթակաների միջոցով կազմակերպել և սկսել է մաքրման աշխատանքները, իսկ իր վաղեմի ծանոթներից՝ «Ար...» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, նույն աշխատանքների իրականացման վերաբերյալ ձևական պայմանագիր կնքելու մասին:

Դրամաշնորհով ՊՈԱԿ-ին հատկացվող գումարի վերաբերյալ պայմանագիրը կնքելու օրը հատկացվող միջոցները խաբեությամբ հափշտակելու և այդ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու նպատակով ՊՈԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Ար.» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել են «Մարտունու» և «Նորատուս» տեղամասերում ընդհանուր 64 հա մակերեսով տարածքներում անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ պայմանագիր։

Պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ.» ՍՊԸ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի պայմաններում տեխնիկական հսկիչը հաստատել է Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հաշվետվությունները, որոնց համաձայն պայմանագրի շրջանակներում, իբրև թե, ՊՈԱԿ-ը կատարել է մաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով։ Մինչդեռ քննությամբ, հիմնավորվել է, որ սահմանված ժամանակահատվածում Մարտունու տեղամասում մաքրման ենթակա 44 հա տարածքից փաստացի մաքրվել է ընդամենը 28,43 հա տարածքը:    

Դրա հիման վրա նախարարությունում հաստատված է համարվել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին, և  ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին 3 փուլերով փոխանցվել է դրամաշնորհի պայմանագրի ողջ գումարը ընդհանուր շուրջ 83.875.000 ՀՀ դրամ` փաստացի 20.405.214 ՀՀ դրամի աշխատանքներ կատարված չլինելու պայմաններում`: 

Հանցավոր ծագում ունեցող 20.405.214 ՀՀ դրամի ՀՀ դրամին օրինական տեսք տալու նպատակով կատարողական կեղծ ակտի հիման վրա ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը հաստատել է դուրս գրված հաշիվ-ապրանքագիրը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվից «Ար.» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41.633.000 ՀՀ դրամ։ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն կատարել է ձևականորեն գրանցված աշխատակիցների համար օրենքով նախատեսված սոց. վճարները և այլ պարտադիր վճարումները, իսկ մնացած գումարը կանխիկացրել է և առձեռն հանձնել վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Վերջինս գումարը ստանալուց հետո Ա.Պ.-ին վճարել է նախապես խոստացված 240.000 ՀՀ դրամ` 2 ամիս իրականացրած հաշվապահության համար, իսկ գումարի մի մասով կատարել վերցրած վարկի մասնակի մարում, մյուս մասը մուտքագրել իր հաշվեհամարին:

Այս հանցավոր արարքները կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի, տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ...» ՍՊԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի Նորատուս և Մարտունի մասնաճյուղերի տնօրենների, «Ար...» ՍՊԸ տնօրենի, «Շրջ...» ՍՊԸ տնօրենի նկատմամբ` պաշտոնեական կեղծիք կատարելու, որոշների նկատմամբ 2 դրվագ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն կատարելու, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և «Ար․․․» ՍՊԸ-ի տնօրեի նկատմամբ՝ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ 

2023 թվականի հուլիսին միջնորդություն էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որ բավարարվել էր մասնակի և կիրառվել էր վարչական հսկողություն` համակցված գրավով: 10.08.2023թ-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանի որոշումը և նշված անձի նկատմամբ կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով, սակայն հնարավոր չի եղել նրան հայտնաբերել, քանի որ վնասելով վարչական հսկողության նպատակով մարմնին ամրացված հսկողության սարքը՝ վերջինս դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել:

Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Պատճառված վնասի վերականգման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ անձանց անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:12 Արցախի հերոս Կարեն Ջալավյանը (Քյոխ) առաջին անգամ խոսում է 44-օրյա պատերազմի ընթացքի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ 02/05/2024 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) 02/05/2024 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» 02/05/2024 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան 02/05/2024 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան 02/05/2024 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 02/05/2024 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում 02/05/2024 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) 02/05/2024 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան 02/05/2024 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է 02/05/2024 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) 02/05/2024 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) 02/05/2024 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 02/05/2024 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/05/2024 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 02/05/2024 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 02/05/2024 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 02/05/2024 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» 02/05/2024 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին 02/05/2024 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան 02/05/2024 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) 02/05/2024 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը