«Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի
29/04/2024 14:56

«Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի

IDBank Պրեմիեր Լիգայի 32-րդ մրցափուլի՝ մայիսի 2-ին կայանալիք «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի, այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հիշեցնենք՝ կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող,«Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնել Դավիթ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
«Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի