Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը  կառուցել
30/04/2024 18:23

Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  շարունակում է այն մտքին մնալ, որ Բելառուսում անհրաժեշտ է  երկրորդ ատոմակայանը կառուցել։   

«Մտածում ենք։ Շատ կցանկանայի, որ երկրորդ ատոմակայանը կառուցվեր»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА-ն։

Լուկաշենկոն նշել է նաև, որ ժամանակին շատ ճիշտ որոշում է կայացրել՝ կառուցելով Բելառուսի ատոմային էլեկտրակայանը՝ չնայած  Լեհաստանի ու Լիտվայի կողմից քննադատության մեծ ալիքին ու արտաքին ճնշումներին։

Նշենք, որ Բելառուսի ատոմային էլեկտրակայանը՝ գտնվող Գրոդնոյի  Օստրովեց շրջանում, կառուցվել է ռուսական «АЭС-2006» տիպային նախագծով։ 

Լուկաշենկոն ավելի վաղ ևս հայտարարել էր երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման հնարավորության ու ցանկության մասին։

 

Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել