«IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի

07/05/2024 15:30

«IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի


Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-ին և 19-ին Երևանում կներկայացնի երկու վառ համաշխարհային սաունդթրեքերի շոուներ՝ Cinema Medley «Interstellar» և Cinema Medley «Oppenheimer»: Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում:
 
Cinema Medley համաշխարհային սաունդթրեքերի շոուն անհավանական ընկղմում է կինոյի աշխարհ՝ վառ ու գունեղ շոու, կենդանի հնչողություն Imperial Orchestra-ի՝ ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ, և յուրահատուկ տեսաշարի ուղեկցությամբ: «Imperial Orchestra»-ի նվագացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley-ի մի քանի ծրագրերում: Երևանյան հյուրախաղերի նախօրեին ներկայացնում ենք հարցազրույց նվագախմբի տնօրեն Գուլիա Ռախմատուլինայի հետ։
 
- Իհարկե, դուք գիտեք, որ Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատան առանձնանում է իր մեծ ծավալով․ սիմֆոնիկ նվագախմբի եռակի կազմ՝ երկու դաշնամուրներով և հարվածային գործիքների ընդլայնված կազմով, մեծ խառը երգչախումբ՝ և՛ տղաների երգչախումբ, և՛ մենակատարներ, և՛ նույնիսկ պարողներ: Բացի երաժիշտների թվից, ինչո՞վ է էականորեն տարբերվում «Imperial Orchestra»-ն և հնարավո՞ր է այն լսողությամբ ճանաչել։
 
- Մեր նվագախմբի և մյուս նվագախմբերի միջև կան մի քանի հիմնական տարբերություններ: Ժամանակակից սաունդթրեքեր նվագելու համար մեկ սիմֆոնիկ նվագախումբը բավարար չէ. յուրաքանչյուր ֆիլմում օգտագործվում են յուրահատուկ գործիքներ, որոնք երբեմն ստեղծում են կոմպոզիտորները՝ փնտրելով օրիգինալ ձայն։ Մեր զինանոցում, բացի դասական երաժշտական գործիքներից, ունենք ժողովրդական գործիքների մեծ հավաքածու՝ դուդուկ, վիսլ, բոդրում, ցիմբալներ, ընդլայնված հարվածային խումբ և սինթետիկ հնչողություն։ Յուրաքանչյուր հնչյուն ստեղծվել է մեր ինժեներների կողմից, որոնք այն տեղավորել են սիմֆոնիկ սաունդթրեքերի նախագծի մեջ՝ դրանով իսկ թույլ տալով մոտենալ բնօրինակի յուրահատուկ ձայնին:
 
- Հասկանալի է, որ այդքան մեծ թիմ կառավարելը հեշտ չէ, ո՞րն է համակարգված աշխատանքի ու հսկայական թիմի կառավարման գաղտնիքը։
 
- Մեր թիմի բոլոր երաժիշտներն ամենաբարձր մակարդակի մասնագետներ են և նվագում են Ռուսաստանի լավագույն նվագախմբերում՝ Մարիինյան թատրոնում, Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր անսամբլում։ Նման արտիստներին մեկ բեմում համախմբելու հնարավորությունը մեզ թույլ է տալիս սաունդթրեքեր կատարել բարձր մակարդակով: Իսկ իրենք՝ երաժիշտները, ուրախ են, որ գալիս են մեր ելույթներին։ Հետևաբար, նման խմբի ղեկավարման միակ դժվարությունը լոգիստիկայի եւ փորձի գործընթացի ներդաշնակ կազմակերպումն է։
 
- Կասկածից վեր է, որ ճանաչելի ու սիրված երաժշտությունն առանձնահատուկ հաճույք է պատճառում ունկնդրին։ Ի՞նչն է ավելի տարածված՝ երբ ֆի՞լմն է հաջողության հասնում սաունդթրեքի միջոցով, թե՞ երբ կոմպոզիցիան է ճանաչված դառնում ֆիլմի հաջողության շնորհիվ:
 
- Իմ կարծիքով երկու գործոններն էլ շատ կարևոր են։ Առանց հաջող ֆիլմի՝ սաունդթրեքը հայտնի չի լինի, բայց հենց մեղեդին է, որ կարող է ցանկացած ֆիլմին հետաքրքրության նոր ալիք հաղորդել։ Օրինակ, «Դունա» ֆիլմի երկրորդ մասը, մեծապես նոր հանդիսատես գրավեց Հանս Ցիմմերի սաունդթրեքի շնորհիվ: Ի դեպ, նրան կարող եք լսել մեր շոուի ժամանակ։
 
- Չնայած ծրագրի բազմազանությանը, այնտեղ հիմնականում գերակշռում են արտասահմանյան ֆիլմերը։ Սակայն դեռ կա սերունդ, որը մեծացել է խորհրդային ֆիլմերի կինոերաժշտության ներքո, որը ոչնչով չի զիջում արևմտաեվրոպական ու ամերիկյան երաժշտությանը։ Կա՞ն նախագծեր, որոնք ամբողջությամբ նվիրված են խորհրդային կինոերաժշտությանը, թե՞ այն ավելի քիչ պահանջված եք համարում։
 
- Մեր ծրագրում մենք ներառում ենք խորհրդային կինոյի մի քանի թրեքեր։ Առայժմ չենք մտածել նման նվագացանկով շոու ստեղծելու մասին, բայց, թերևս, ամեն ինչ առջևում է։
 
- Ինչպե՞ս է տեղի ունենում ֆիլմերի «քասթինգը», ո՞րն է ընտրության հիմնական պայմանը, և կարո՞ղ է նոր, բայց դեռևս քիչ հայտնի ֆիլմի երաժշտությունը մտնել ձեր նվագացանկ։
 
- Մենք միշտ ձգտում ենք լինել առաջին ալիքի վրա և հետևել կինոաշխարհի ամենավերջին նորություններին, հետևաբար, կատարում ենք սաունդթրեքեր, որոնք կարելի է լսել ոչ միայն մեր շոուներում, այլև կինոթատրոններում: Օրինակ՝ կինոթատրոնում ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ մենք ուղիղ եթերում կատարեցինք «Օփենհայմեր» ֆիլմի սաունդթրեքը։ Այսպիսով, մենք դարձանք աշխարհում առաջին նվագախումբը, որը նվագեց «Օպենհայմեր»: Սաունդթրեք ընտրելիս հիմնվում ենք հանդիսատեսի կարծիքի, երաժշտական նյութի և որակի վրա։
 
-Նվագախմբի ներկայացրած սաունդթրեքերը տարբերվո՞ւմ են ֆիլմերում հնչած բնօրինակից, թե՞ դրանք, այսպես ասած, «քավր» տարբերակներ են։
 
- Իհարկե, տարբերվում են: Մեր կատարած յուրաքանչյուր սաունդթրեք Մեդլի ժանրի սիմֆոնիկ ֆանտազիա է, որը ներառում է ֆիլմի բոլոր առանցքային թեմաները։ Յուրաքանչյուր թրեքում աշխատում է կոմպոզիտորների մի ամբողջ կազմ՝ ստեղծելով յուրահատուկ պարտիտուր։
 
- Խնդրում եմ պատմեք հրավիրված երաժիշտ-կատարողների մասին, որոնք երբեմն անսպասելի գործիքներով են հանդես գալիս, ինչպիսին, օրինակ, դուդուկն է։ Պատահու՞մ է, որ ազգային գործիքը հատուկ ընդգրկում եք կոնկրետ երկրի համար:
 
- Մենք, իսկապես, սիրում ենք համագործակցել տարբեր արտիստների հետ և, իհարկե, փնտրում ենք յուրահատուկ տեմբրեր: Այսպիսով, Վիտալի Պողոսյանի կատարմամբ դուդուկի հնչյունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ փոխանցելով սրտի խորքից եկող հույզերն ու ապրումները։ Իհարկե, հենց Երևանում է, որ դա առանձնահատուկ արձագանք է առաջացնում հանդիսատեսի սրտերում։
 
- Ի՞նչ ծրագրով եք պատրաստվում հանդես գալ Երևանում։ Ի՞նչ է հնչելու, և կլինե՞ն արդյոք պրեմիերաներ։
 
- Այս անգամ մենք ներկայացնում ենք միանգամից երկու «Cinema Medley» շոուներ, որոնք ներառում են ավելի քան 30 ֆիլմերի երաժշտություն՝ «Հարի Փոթեր», «Ինտերսթելեր», «Կարիբյան ծովի ծովահենները», իհարկե, դրանք մեր նվագացանկի դասականներն են համարվում, բայց «Ավատար», «Օպենհայմեր», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի սաունդրեքերը հանդիսատեսի համար նորություն կլինեն։

Հեղինակ՝ Սուսաննա Հովհաննիսյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:05 Անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 17:34 Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (Լուսանկար) Այսօր, 17:25 ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Այսօր, 17:10 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Այսօր, 17:01 Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով․ Մշակութային գործիչները վերադարձան Երևան Այսօր, 16:30 Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ Այսօր, 16:15 ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ Այսօր, 16:07 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Այսօր, 15:48 Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց Այսօր, 15:34 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև Այսօր, 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Այսօր, 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Այսօր, 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Այսօր, 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում Այսօր, 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ (Տեսանյութ) Այսօր, 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Այսօր, 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին Այսօր, 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է Այսօր, 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Այսօր, 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ Այսօր, 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am) Այսօր, 11:45 Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:26 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը Այսօր, 11:06 Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Այսօր, 10:56 Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա Այսօր, 10:51 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Այսօր, 10:43 Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 10:25 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) 18/05/2024 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ 18/05/2024 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 18/05/2024 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին 18/05/2024 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած 18/05/2024 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան 18/05/2024 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան 18/05/2024 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ 18/05/2024 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների 18/05/2024 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է 18/05/2024 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ 18/05/2024 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել 18/05/2024 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել 18/05/2024 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին 18/05/2024 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին 18/05/2024 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ 18/05/2024 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին 18/05/2024 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու

Տվյալ բաժնի վերջին նյութերը