Ուկրաինան ցանկանում է Լեհաստանին վաճառել իր պետական ձեռնարկությունների մի մասը
13/05/2024 18:18

Ուկրաինան ցանկանում է Լեհաստանին վաճառել իր պետական ձեռնարկությունների մի մասը

Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Լեհաստանին վաճառել երկրի քիմիական արդյունաբերության և տիտանի, հացի ու սպիրտի արտադրության պետական ​​ձեռնարկությունների մի մասը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պետական ​​գույքի հիմնադրամը ։

Տեղեկացվում է, որ հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը Լեհաստանում հանդիպել է պետական ​​ակտիվների փոխնախարար Յացեկ Դորկմինսկու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինա լեհական պատվիրակություն գործուղելու վերաբերյալ։ Այցի նպատակն է ուսումնասիրել  սեփականաշնորհման հնարավորությունները, մասնավորապես, քիմիական և տիտանի արդյունաբերության ոլորտներում։ Լեհական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել նաև սննդի արդյունաբերության նկատմամբ, մասնավորապես՝ հացաբուլկեղենի և սպիրտի արտադրության բնագավառներում գործող ձեռնարկությունների։ Այդ մասին նշված է ուկրաինական հիմնադրամի պաշտոնական կայքէջում։

 

 

Ուկրաինան ցանկանում է Լեհաստանին վաճառել իր պետական ձեռնարկությունների մի մասը