Հայ շախմատիստները «ոչ-ոքի»-ներով են մեկնարկել Շարժայի միջազգային մրցաշարում
15/05/2024 11:28

Հայ շախմատիստները «ոչ-ոքի»-ներով են մեկնարկել Շարժայի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկել են Շարժայի շախմատային մրցաշարում:

ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսել են միավորը:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

Հայ շախմատիստները «ոչ-ոքի»-ներով են մեկնարկել Շարժայի միջազգային մրցաշարում