Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար
16/05/2024 18:05

Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար

«Բուլղարգազ» ընկերությունը մտադիր է 400 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում պահանջել «Գազպրոմից» ՝ երկու տարի առաջ գազի մատակարարումը դադարեցնելու  պատճառով։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը։

«Մենք մեր նկատառումները կուղարկենք «Գազպրոմ» ընկերությանը և կարճ ժամանակ կտանք՝ այս խնդրի լուծման համար։ Եթե ​​դա տեղի չունենա, ապա մենք գործ կբացենք Փարիզի Արդյունաբերության միջազգային պալատի արբիտրաժային դատարանում»,- ասել է նա։

Նշենք, որ 2022 թվականի գարնանը Ռուսաստանի նախագահը կարգադրել էր  ոչ բարեկամ երկրներ արտահանված ռուսական գազի վճարը գանձել ռուբլով,  սակայն Բուլղարիան հրաժարվել էր կատարել այդ պայմանը։ 2022 թվականի ապրիլի 27-ին «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը «Բուլղարգազ»-ին՝ նրանց կողմից  ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով։

 

Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար