Հայ մարմնամարզիկները Բուլղարիայում մասնակցելու են World Challenge Cup մրցաշարին
21/05/2024 20:12

Հայ մարմնամարզիկները Բուլղարիայում մասնակցելու են World Challenge Cup մրցաշարին

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաք՝ մասնակցելու World Challenge Cup մրցաշարին:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը և Էրիկ Բաղդասարյանը:

Մրցաշարն անցկացվելու է մայիսի 21-ից 27-ը:

 

Հայ մարմնամարզիկները Բուլղարիայում մասնակցելու են World Challenge Cup մրցաշարին