Էդվարդ Ասրյանը հետևել է՝ ինչպես են բասկետբոլ խաղում կենտրոնական ապարատի ստորաբաժանումների թիմերը
21/05/2024 23:09

Էդվարդ Ասրյանը հետևել է՝ ինչպես են բասկետբոլ խաղում կենտրոնական ապարատի ստորաբաժանումների թիմերը

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է․

«ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։

Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով»։