ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները դասընթաց են անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում
22/05/2024 12:35

ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները դասընթաց են անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: