.png)
23/05/2024 10:38
Ողբերգության և ազատության դարի լեգենդն այսուհետ հավերժ է. Մակրոնը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ հայերենով գրառում է հրապարակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ հայերենով գրառում է հրապարակել։
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ՝ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։