«Ուրարտու-2012»-ն իր առաջին հաղթանակն է տարել Elite Neon Cup մրցաշարում
24/05/2024 13:51

«Ուրարտու-2012»-ն իր առաջին հաղթանակն է տարել Elite Neon Cup մրցաշարում

«Ուրարտու-2012» թիմն իր առաջին հաղթանակն է տարել Elite Neon Cup մրցաշարում։

Խաղային օրվա առաջին դիմակայությունում թիմը 2-1 հաշվով առավելության է հասել «Ռամիզ Սադիկու» թիմի նկատմամբ։  Թիմի կազմից մեկական անգամ աչքի են ընկել Նարեկ Թադևոսյանն ու Վարդգես Մկրտչյանը։

Օրվա երկրորդ հանդիպումը մեկնարկելու է 16:15-ին (երևանյան  ժամանակով), իսկ մրցակիցն է` «Դոքսա Պետրոուսաս» ՖԱ-ի ակադեմիայի թիմը։ 

«Ուրարտու-2012»-ն իր առաջին հաղթանակն է տարել Elite Neon Cup մրցաշարում