Ռուսաստանը վերականգնում է մինչև 1954 թվականը գործող ավանդույթը․ սպորտսմենների շքերթ կանցկացվի Կարմիր հրապարակում
25/05/2024 20:39

Ռուսաստանը վերականգնում է մինչև 1954 թվականը գործող ավանդույթը․ սպորտսմենների շքերթ կանցկացվի Կարմիր հրապարակում

Մարզիկների շքերթ  կանցկացվի Կարմիր հրապարակում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։

«Ֆիզկուլտուրնիկների ու մարզիկների երթի այս հրաշալի ավանդույթը ձևավորվել է 1919 թվականին, 1931-ից 1954 թվականներին պաարբերաբար անցկացվել են  նման երթեր, հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվում՝ դրանց մասնակցելու ու դիտելու համար։ Այս հրաշալի ավանդույթը կորսվել էր, և այժմ վերակենդանացնում ենք այս հրաշալի միջոցառումը։ Հաջորդ տարի նախատեսում ենք սպորտսմենների շքերթ անցկացնել Կարմիր հրապարակում և պատրաստվելու ենք դրան»,- ասել է Ռուսաստանի սպորտի նախարարը։

 

Ռուսաստանը վերականգնում է մինչև 1954 թվականը գործող ավանդույթը․ սպորտսմենների շքերթ կանցկացվի Կարմիր հրապարակում