Գուտերեշը կոչ է արել արագ ավարտել «Համավարակների մասին համաձայնագրի» շուրջ աշխատանքները, որպեսզի աշխարհը պատրաստ լինի հաջորդ պանդեմիային
27/05/2024 22:49

Գուտերեշը կոչ է արել արագ ավարտել «Համավարակների մասին համաձայնագրի» շուրջ աշխատանքները, որպեսզի աշխարհը պատրաստ լինի հաջորդ պանդեմիային

«Համավարակների մասին համաձայնագրի» շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն, քանի որ այն երկրներին հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել հաջորդ համավարակին, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 77-րդ տարեկան վեհաժողովին հղած տեսաուղերձի ժամանակ։

«Համավարակների մասին համաձայնագիրը հնարավորություն է  ապահովելու, որպեսզի համաշխարհային առողջապահական համակարգը ավելի արագ  արձագանքի, երբ զարգանա հաջորդ համավարակը։ Կոչ եմ անում համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել»,- ասել է Գուտերեշը։

Նշենք, որ ԱՀԿ անդամ երկրները 2,5 տարի առաջ  որոշել են համաձայնագիր պատրաստել հաամավարակների մասին, ինչի շուրջ աշխատանքներ են տարվել։  ԱՀԿ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ թեպետ համաձայնագրի շատ դրույթներ ու մոտեցումներ համաձայնեցվել են, սակայն որոշ հարցերի շուրջ կան տարակարծություններ։

 

 

Գուտերեշը կոչ է արել արագ ավարտել «Համավարակների մասին համաձայնագրի» շուրջ աշխատանքները, որպեսզի աշխարհը պատրաստ լինի հաջորդ պանդեմիային