Ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի հրահանգիչներն անցկացրել են վարժանքներ
31/05/2024 18:04

Ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի հրահանգիչներն անցկացրել են վարժանքներ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։

Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր»:

 

Ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի հրահանգիչներն անցկացրել են վարժանքներ