«Արարատ»-ի մարզչական շտաբը կշարունակի աշխատել թիմի հետ
05/06/2024 22:08

«Արարատ»-ի մարզչական շտաբը կշարունակի աշխատել թիմի հետ

«Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը կշարունակի աշխատել թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում: Այd մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա մարզչական շտաբի անդամներ Գևորգ Պողոսյանի, Ռաֆայել Սաֆարյանի և Արա Աբրահամյանի հետ պայմանագրերը երկաձգվել են մեկ տարով:

Տիգրան Եսայանն «Արարատը» գլխավորեց այս տարվա փետրվար ամսին: Նրա գլխավորությամբ «Արարատը» 16 խաղում վաստակեց 24 միավոր, որն այդ ժամանահակատվածի համար չորրորդ ցուցանիշն է առաջնությունում:

«Արարատը» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հունիսի 17-ից:

 

«Արարատ»-ի մարզչական շտաբը կշարունակի աշխատել թիմի հետ