![Հայաստան - Ղազախստան՝ 2:1](https://www.aysor.am/news_images/763/2288526_1/fwut.thumb.jpg)
07/06/2024 22:12
Հայաստան - Ղազախստան՝ 2:1
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում մրցել է Ղազախստանի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 4-րդ րոպեին բացվել է ինքնագոլի արդյունքում․ Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գոլի հեղինակ:
Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականը մեկ գնդակ հետ է բերել: Նշանակված 11-մետրանոցն իրացրել է թիմի հարձակվող Բաուրժան Իսլամխան: