Տիգրան Ավինյանը Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
10/06/2024 14:21

Տիգրան Ավինյանը Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանը շարունակում է քաղաքի մարդկանց ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ, այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս քաղաքականության մասն է կազմում նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը:

Այս օրերին աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը մայրաքաղաքում է ՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:  

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահարին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- Facebook-ում գրել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով