«Կին - Woman -  Das Mädchen - La Femme». բացառիկ համերգ-ներկայացում՝ կնոջ մասին
13/06/2024 12:08

«Կին - Woman - Das Mädchen - La Femme». բացառիկ համերգ-ներկայացում՝ կնոջ մասին

«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին - Woman -  Das Mädchen - La Femme»։ 
 
Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։
 
Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են  Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեյի, Բ․ Բրիտտենի և Ա․ Պիացոլլայի ստեղծագործություներից։
«Կին - Woman - Das Mädchen - La Femme». բացառիկ համերգ-ներկայացում՝ կնոջ մասին