Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից
17/06/2024 22:30

Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից

Լրացել է «Ալաշկերտի» ու գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր 2022 թվականի դեկտեմբերից։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Վահե Գևորգյանին կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

 

Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից