Պապիկյանը Ֆրանսիայում այցելել է EUROSATORY միջազգային ցուցահանդես
18/06/2024 17:02

Պապիկյանը Ֆրանսիայում այցելել է EUROSATORY միջազգային ցուցահանդես

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:

Նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր»:

 

Պապիկյանը Ֆրանսիայում այցելել է EUROSATORY միջազգային ցուցահանդես