ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
19/06/2024 11:10

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ։

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել