Պապիկյանը Լյուքսեմբուրգի խորհրդարան է այցելել
20/06/2024 18:52

Պապիկյանը Լյուքսեմբուրգի խորհրդարան է այցելել

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»:

 

Պապիկյանը Լյուքսեմբուրգի խորհրդարան է այցելել