Արթուր Աբրահամը Գերմանիայում է հետևում Եվրո-2024-ի խաղերին
20/06/2024 22:07

Արթուր Աբրահամը Գերմանիայում է հետևում Եվրո-2024-ի խաղերին

Տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին գտնվում է Գերմանիայում, որտեղ հետևում է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը։

44-ամյա նախկին բռնցքամարտիկը երկար տարիներ աշխատել և ապրել է Գերմանիայում և Եվրո-2024-ում աջակցում է «Բունդեսթիմին»։

Հիշեցնենք , որ Գերմանիայի հավաքականը գտնվում է A խմբում և անցկացրած 2 խաղերից հետո վաստակած 6 միավորով գլխավորում է այն։

Աղբյուր՝ armsport.am

 

Արթուր Աբրահամը Գերմանիայում է հետևում Եվրո-2024-ի խաղերին