Հայաստանի նետաձգության տղամարդկանց թիմը Թուրքիայում օլիմպիական ուղեգիր չի նվաճել
20/06/2024 11:02

Հայաստանի նետաձգության տղամարդկանց թիմը Թուրքիայում օլիմպիական ուղեգիր չի նվաճել

Նետաձգության տղամարդկանց Հայաստանի թիմը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Փարիզիի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին և չի կարողացել նվաճել օլիմպիական ուղեգիր։

Թիմային պայքարում Հայաստանի եռյակը  գրավել է 37-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Անհատական պայքարում Համլետ Պողոսյանը զբաղեցրել է  33-րդ, Վասիլ Շահնազարյանը և Անդրեյ Հովհաննիսյանը՝  57-րդ տեղը:

Անհատական պայքարում  Փարիզի Խաղերի ուղեգիր ստացել են առաջին ութ լավագույնները, թիմայինում՝ առաջատար հինգ թիմերը։

Հայաստանի նետաձգության տղամարդկանց թիմը Թուրքիայում օլիմպիական ուղեգիր չի նվաճել