Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.2 տոկոսով
25/06/2024 13:49

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.2 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.2 տոկոսով։

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.

արդյունաբերություն՝ 22 %
 
ծառայություններ՝ 3.7 %
 
առևտրի շրջանառություն՝ 24.6 %
 
շինարարություն՝ 14.9 %
 
արտահանում՝ 2.5 անգամ
 
ներմուծում՝ 99.6 %