Համեստ Աֆրիկյանը բրոնզե մեդալ է ապահովել բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում
26/06/2024 19:23

Համեստ Աֆրիկյանը բրոնզե մեդալ է ապահովել բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Աղջիկների պայքարում 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզ:

1/4 եզրափակիչում մեր մարզուհին պարտության է մատնել սերբ Մելինդա Ուտասին: Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանը ունեցել է մեծ առավելություն, իսկ 2-րդ ռաունդում նրա հարվածը ցնցել է մրցակիցն, որից հետո մրցավարը նախ հաշիվը բացել է, ապա դադարեցրել մենամարտը:

Աղբյուր՝ armsport.am

 

Համեստ Աֆրիկյանը բրոնզե մեդալ է ապահովել բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում