Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականին
27/06/2024 20:38

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականին

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը   Եվրոպայի փոքր երկրների առաջնության երրորդ խաղում 45:43 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին:  

Քրիստինա Կեպենեկյանը վաստակել է 18 միավոր և 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո տարել է մեկ հաղթանակ և կրել երկու պարտություն։

 

 

 

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականին