Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ  Էմին Օհանյանը  արժանացել է անհատական ոսկե մեդալի
28/06/2024 20:20

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ Էմին Օհանյանը արժանացել է անհատական ոսկե մեդալի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականն արժանացել է արծաթե մեդալների:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ նաև անհատական մեդալ է շնորհվել հավաքականի առաջատար շախմատիստին․  գրոսմայստեր Էմին Օհանյանը 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։

Շնորհավորում ենք Էմինին, ինչպես նաև հավաքականի բոլոր անդամներին՝ մաղթելով շարունակական հաջողություններ:

 

 

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ Էմին Օհանյանը արժանացել է անհատական ոսկե մեդալի