ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման աղյուսակը․ Որ դիրքերում են հայ շախմատիստները
01/07/2024 17:39

ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման աղյուսակը․ Որ դիրքերում են հայ շախմատիստները

Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկում կա հայաստանցի չորս մարզիկի անուն: Հայկ Մարտիրոսյանը 66-րդն է, Շանթ Սարգսյանը` 82-րդը, Գաբրիել Սարգսյանը` 90-րդը և Հրանտ Մելքումյանը` 91-րդը:

Կանանց աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 60-րդն է, Աննա Սարգսյանը` 75-րդը և Լիլիթ Մկրտչյանը` 77-րդը:

 

 

ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման աղյուսակը․ Որ դիրքերում են հայ շախմատիստները