ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը
09/07/2024 15:56

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը

Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ պայմանավորված ԱԺ արտահերթ նիստերով: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- Aysor.am-ին ասաց Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

Նշենք, որ վեհաժողովը կկայանա հուլիսի 12-ին։