Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամասեր, ծանոթացել մարտական պատրաստության ծրագրերին
16/07/2024 14:47

Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամասեր, ծանոթացել մարտական պատրաստության ծրագրերին

ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին: Նախարարը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար: 
 
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին:
Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամասեր, ծանոթացել մարտական պատրաստության ծրագրերին