Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտներն ընտրել են հետագա ծառայության վայրերը
22/07/2024 19:35

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտներն ընտրել են հետագա ծառայության վայրերը

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
 
Ակադեմիայի շրջանավարտները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:
 
Շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական առաջին կոչումը ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։
 
 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտներն ընտրել են հետագա ծառայության վայրերը