«Հրապարակ». Ալիևը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել
23/07/2024 09:57

«Հրապարակ». Ալիևը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, առնվազն առաջիկա 2 տարում դա չի կայանա։

Բանն այն է, որ Ալիևը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել ՀՀ Սահմանադրությունը փոխելը, իսկ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին: Մյուս նախապայմանը 30 տարուց ավելի ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի լուծարումն է»։