Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը․ Լուսանկարներ
24/07/2024 13:22

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը․ Լուսանկարներ

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։
 
 
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը,  բարձրաստիճան զինվորականներ և այլք։
 
 
Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։
 
Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ՝ ելույթ ունեցողները կարևորել են ուսյալ և ամրակազմ սպայի դերը զինված ուժերում, նրանց մաղթել բարի ու արգասաբեր ծառայություն։
 
Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։
 

 
 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը․ Լուսանկարներ