ՄՕԿ ղեկավարը զանգահարել է Կորեայի Հանրապետության նախագահին և  ներողություն խնդրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հարավկորեացի մարզիկներին սխալ ներկայացնելու համար
27/07/2024 17:36

ՄՕԿ ղեկավարը զանգահարել է Կորեայի Հանրապետության նախագահին և ներողություն խնդրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հարավկորեացի մարզիկներին սխալ ներկայացնելու համար

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը զանգահարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին և ներողություն խնդրել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հարավկորեացի մարզիկներին սխալ ներկայացնելու համար։

Այդ մասին հայտնել է YTN հեռուստաալիքը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«Տեղի ունեցածին արդարացումներ չկան։ Անկեղծորեն  ներողություն եմ խնդրում»,- ասել է Բախը։

Յուն Սոկ Յոլն իր հերթին նշել է, որ Կորեայի քաղաքացիները վրդովվել են տեղի ունեցածի պատճառով։ Նա խնդրել է առաջիկայում թույլ չտլ նման սխալներ, նաև ներողության պաշտոնական տեքստը հրապարակել ու տարածել սոցիալական ցանցերով։ ՄՕԿ նախագահը խոստացել է անհրաժետ քայլեր ձեռնարկել։  

Նշենք, որ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հարավային Կորեայի օլիմիպական պատվիրակությանը ներկայացնելիս սխալ է տեղի ունեցել․ հաղորդավարները Կորեայի Հանրապետության փոխարեն այլ երկրի անուն են հնչեցրել՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն  (Հյուսիսային Կորեա)։

 

ՄՕԿ ղեկավարը զանգահարել է Կորեայի Հանրապետության նախագահին և ներողություն խնդրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հարավկորեացի մարզիկներին սխալ ներկայացնելու համար