Ողբերգական ավտովթար Դիլիջանում․ զոհ ու բազմաթիվ տուժածներ կան, վիրավորներից երեքը երեխաներ են
27/07/2024 17:46

Ողբերգական ավտովթար Դիլիջանում․ զոհ ու բազմաթիվ տուժածներ կան, վիրավորներից երեքը երեխաներ են

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում  բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներ: 
 

Ողբերգական ավտովթար Դիլիջանում․ զոհ ու բազմաթիվ տուժածներ կան, վիրավորներից երեքը երեխաներ են